Թուրքիայում պատգամավորի թեկնածու է սպանվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Բիթլիս գավառում ընտրություններից երկու օր առաջ պատգամավորի թեկնածու է սպանվել: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Բիթլիսի Խիզան բնակավայրի մոտ գտնվող անտառում հունիսի 10-ին հայտնաբերվել է Դեմոկրատական ձախ կուսակցությունից (DSP) պատգամավորի թեկնածու Բադրի Այդինը: Տեղի բնակիչները հայտնաբերել են 32-ամյա Այդինի անշունչ մարմինը և հաղորդել ոստիկանությանը: Հաստատվել է, որ Այդինը անհայտ անձանց կողմից գնդակահարվել է ինքնաձիգ զենքից: Փաստի առթիվ հետաքննություն է վարվում:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Թուրքիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---