Չինացի դաշնակահար Պենգ Ցաոն դարձել է Արամ Խաչատրյանի անվան մրցույթի հաղթող13 հունիսի 2011 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի երրորդ փուլը, որի արդյունքում հայտնի դարձան հաղթողները: Առաջին մրցանակին արժանացավ Պենգ Ցաոն Չինաստանից, երկրորդ մրցանակը կիսեցին Ժորա Սարգսյանն ու Լիլիթ Գրիգորյանը Հայաստանից, իսկ երրորդ մրցանակին արժանացավ Սոնա Արշակյանը Ռուսաստանից: Երրորդ փուլի մասնակցի դիպլոմի է արժանացել Անահիտ Դիլբարյանը Հայաստանից: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որին մասնակցելու համար այս տարի Երևան են ժամանել 36 դաշնակահար և 11 կոմպոզիտոր, ընդգրկում է երաժիշտներ Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից և Դոմինիկյան Հանրապետությունից: Մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Գլխավոր գործընկերն է ԱՊՀ-Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Մրցույթի պաշտոնական փակումը տեղի է ունենալու հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |