Կոմպոզիտորներ Իրադյանը և Խրեննիկովը դարձան Խաչատրյանի անվան մրցույթի հաղթողներ

Կոմպոզիտորներ Իրադյանը և Խրեննիկովը դարձան Խաչատրյանի անվան մրցույթի հաղթողներ

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Իրադյանը Հայաստանից և Տիխոն Խրեննիկովը Ռուսաստանից դարձան Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի «կոմպոզիցիա» անվանակարգի դափնեկիրները: Մրցույթի հաղթողի անունը հայտարարվեց հունիսի 13-ին` մրցույթի հանդիսավոր փակման ժամանակ: Մրցույթի հյուր, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսանդր Սոկոլովը նշեց, որ կոմպոզիցիայի ընդգրկումը նշված մրցույթում լավ գաղափար է: Բացի դրանից, ժյուրին երկու մասնակցի` Ելենա Կիրալին Ղրղզստանից և Ժիրայր Շահրիմանյանին Հայաստանից արժանացրեց հատուկ մրցանակի:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որին մասնակցելու համար այս տարի Երևան են ժամանել 36 դաշնակահար և 11 կոմպոզիտոր, կայացավ հունիսի 9-13-ը: Այն ընդգրկում էր երաժիշտներ Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից և Դոմինիկյան Հանրապետությունից: Մրցույթի կազմակերպիչներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Գլխավոր գործընկերն էր ԱՊՀ-Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---