Հայաստանը Բելառուսից հետո երկրորդն է ԱՊՀ երկրների շարքում, որը ներմուծել է տախոգրաֆների համակարգ

Հայաստանը Բելառուսից հետո երկրորդն է ԱՊՀ երկրների շարքում, որը ներմուծել է տախոգրաֆների համակարգ

PanARMENIAN.Net - Արդեն հունիսի վերջին Հայաստանում թողարկվելու են թվային տախոգրաֆներում կիրառվող քարտեր, Երևանում հունիսի 14-ին հայտարարել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ելույթ ունենալով Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության (IRU) Եվրասիայի երկրների հետ կապերի հանձնաժողովում, որին մասնակցել են նաև ԱՊՀ երկրների ներկայացուցիչներ: «Առանց դրա մեր բեռնափոխադրողները չեն կարող մեկնել Եվրոպա»,- ասել է նա և հավելել, որ հնարապետությունում կան 251 մեքենաներ, որոնք զբաղվում են միջազգային բեռնափոխադրումներով, որոնք ստանալու են այդ քարտերն ընթացիկ ամսվա վերջին, ինչը թույլ է տալու ավելի անարգել հատել սահմանները:

Դրա հետ կապված Մանուկ Վարդանյանը հավելել է, որ նման խնդիր կարող է առաջանալ հարևան երկրների բեռնափոխադրողների մոտ, նշելով, որ հայ բեռնափոխադրողների համար նոր շուկաներ են բացվում: Նախարարը նշել է, որ տախոգրաֆների ներմուծումը «Տրանսպորտային միջոցների աշխատողների աշխատանքի մասին, որոնք իրականացնում են միջազգային բեռնափոխադրումներ» համաձայնագրի ստորագրման պահանջն է, որին Հայաստանը միացել է 2006-ին: Նա նաև նշել է, որ Հայաստանը Բելառուսից հետո երկրորդն է ԱՊՀ երկրների շարքում, որը ներմուծել է տախոգրաֆների համակարգ: Նոր համակարգի ներմուծումը տեղի է ունենալու համաֆինանսավորման հիման վրա: 2011-ի հունվարի 1-ից հանրապետությունում ներմուծվելու է թվային տախոգրաֆների նոր համակարգ, որի համար պետբյուջեից հատկացվելու է 133.6 մլն դրամ:

Նոր համակարգի համաձայն բոլոր ավտորտրասնպորտային միջոցների վրա, որոնք իրականացնում են բեռանփոխադրումներ, պետք է տեղադրվեն թվային տախոգրաֆներ, իսկ դրանց վարորդները պետք է ունենան համապատասխան քարտեր: Թվային տախոգրաֆները կոչված են վերահսկել վարորդների աշխատանքային ժամերը:

Հայաստանի կառավարությունը մարտի 10-ի նիստում հաստատել է թվային տախոգրաֆներում կիրառվող ձևերը, ինչպես նաև դրանց օգտագործման կարգը:

6  14.06.11 - Երևանում տեղի է ունեցել Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության (IRU) Եվրասիայի երկրների հետ կապերի կոմիտեի (ԿԿ-ԵՄ) նիստը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---