21-ամյա հայը մտադիր է առաջադրել թեկնածությունը Ֆրանսիայի նախագահի ընտրություններում

21-ամյա հայը մտադիր է առաջադրել թեկնածությունը Ֆրանսիայի նախագահի ընտրություններում

PanARMENIAN.Net - 21-ամյա հայազգի Մաքսիմ Վերները մտադիր է առաջադրել թեկնածությունը 2012-ի Ֆրանսիայի նախագահի ընտրություններում: Ինչպես գրում է Nouvelles d'Arménie թերթը, Մաքսիմ Վերները` տաքսու վարորդի որդի է, նա արդեն ներկայացրել է իր նախընտրական քարոզարշավը «Երիտասարդներ, միացեք. 89 առաջարկներ 2012- ի համար» գրքում: Դրանով Վերները ցանկանում է դառնալ ֆրանսիական երիտասարդության թեկնածուն գալիք նախագահական ընտրություններում`գաղափարներն իրագործելու և երիտասարդության պահանջներն առաջադրելու համար:

Երիտասարդ թեկնածուն արդեն հասցրել է Ֆրանսիայում ճանաչում ստանալ: Նրա թեկնածության առաջադրումն իսկական սենսացիա է դարձել: Մաքսիմ Վերները դարձել է ֆրանսիական ԶԼՄ-ների և հեռուստատեսության թիվ 1 դեմքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---