Ամերիկացի ռոք երաժիշտներ Սիմա Քոննինգհեմը և Դեվիդ Բեքլեյը համերգ կտան Երևանում

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին «Ստոպ» ակումբում տեղի կունենա համերգ ամերիկացի երաժիշտներ Սիմա Քոննինգհեմի և Դեվիդ Բեքլեյի մասնակցությամբ: Համերգին մասնակցելու է նաև հայկական «Դեղ» խումբը:

Սիմա Քոննինգհեմը դեռ անցյալ տարի էր նվաճել երևանցիների սրտերն իր երաժշտությամբ և այլ երաժիշտ-ընկերների հետ ջեմ-սեշններով: Այս անգամ Սիման Երևան է եկել եղբոր` Լիեմի հետ, ով նույնպես կմասնակցի համերգին: Դեվիդ Բեքլեյն Shiv Hurrah նյույորքյան խմբի անդամ է:

Համերգի կազմակերպիչն է Indie Libertines ընկերությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---