Հայորդիների կուսակցությունը մտադիր է մասնակցել ապագա խորհրդարանական ընտրություններին15 հունիսի 2011 - 13:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ապագա ընտրություններին կմասնակցի նաև «Նժդեհյան ցեղակրոններ» կուսակցությունը, որի կողմնակիցները համարում են իրենց հին հայկական հավատի նվիրյալներ ու Գարեգին Նժդեհի գաղափարախոսության հետնորդներ: Ինչպես հայտարարել է կուսակցության քաղխորհրդի նախագահ Գևորգ Հովսեփյանը, նրանց կուսակցության նպատակն է ազգային գաղափարների զարգացումը Հայաստանում: «Ողջ հայությունը պետք է լինի ցեղակրոնության կրողը, ոչ թե միայն առանձին մի կուսակցություն»,-հայտարարել է Հովսեփյանը: Նա նաև հավելել է, որ Հայաստանում ազգային գաղափարախոսության ճգնաժամ է: «Այժմ ազգային գաղափարախոսությամբ մտավորականությունը խաղից դուրս է»,-հայտարարել է կուսակցության անդամ Գևորգ Հովսեփյանը: Ինչ վերաբերում է մասնակցությանը ընտրություններին առանձին կամ այլ քաղաքական ուժերի հետ դաշինքում, ապա Հովսեփյանն ասել է, որ այդ հարցը կորոշվի կուսակցության համագումարում, որը կանցնի այս տարեվերջին: Ըստ նրա, կուսակցությունը ստեղծցվել է 1989թ., գրանցվել է 1991թ.: Դա ՀՀ-ում գրանցված 9-րդ կուսակցությունն էր, որը 2003թ. վերագրանցման ժամանակ 2300 անդամ ուներ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |