«Հայաստան» ֆիրմային գնացքը հունիսի 15-ին այս տարի առաջին անգամ Երևանից կմեկնի Բաթում 15 հունիսի 2011 - 15:16 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» ֆիրմային գնացքը հունիսի 15-ին այս տարի առաջին անգամ Երևանից մեկնեց Բաթում: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Հայաստան» ֆիրմային գնացքն ամեն օր ուղևորվելու է Երևան-Բաթում-Երևան ուղղությամբ հունիսի 15-ից հոկտեմբերի 1-ը: Բացի դրանից, երեքշաբթի և ուրբաթ օրերին նշանակվելու է լրացուցիչ սոցիալական ուղևորային գնացք այդ ուղղությամբ: Ինչպես լրագրողներին հայտնել է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի Ուղևորափոխադրումների տնօրինության ղեկավար Գագիկ Մովսիսյանը, ֆիրմային գնացքը նախատեսում է բարձրակարգ ծառայությունների տրամադրում ի տարբերություն սոցիալական գնացքի, ավելին, ֆիրմային գնացքը տարբերվում է արագությամբ և կայանատեղերի ոչ մեծ քանակությամբ: «Հայաստան» ֆիրմային գնացքն այս տարի ուղևորվելու է 16 ժամ 55 րոպեում 2010-ի 18 ժամ 13 րոպեի փոխարեն: Գագիկ Մովսիսյանը նաև հաղորդել է, որ Երևան-Բաթումի ուղղությամբ ձեռք է բերվել 55 տոմս, ինչը պայմանավորված է այդ ուղղության վաղաժամկետ գործարկմամբ, «բայց բավական լավ ցուցանիշ է առաջին սեզոնային գնացքի համար»: Ինչ վերաբերվում է սակագնային քաղաքականությանը, ապա հունիսին և սեպտեմբերին ընկերությունը նախատեսել է ավելի ճկուն սակագնային քաղաքականություն հուլիսի և օգոստոսի համեմատ: Դրա հետ կապված` նա հավելել է, որ այս տարի սակագների հաշվարկման գործակիցը անցյալ տարվա համեմատ չի փոխվել, սակայն շվեյցարական ֆրանկի տատանումների պատճառով ողջ աշխարհում երկաթուղային փոխադրումների սակագները բարձրացել են, այդ թվում` Հայաստանում: Հունիսին ննջարան վագոնների տոմսի արժեքը կկազմի 27.63 հազար դրամ, պլացկարտ վագոնի համար` 8.83 հազար դրամ, կուպեավոր վագոնների համար` 13.55 հազար դրամ: Ինչ վերաբերվում է տոմսերի արժեքներին հուլիս ամսվա համար, ապա գները հետևյալն են. ննջարան վագոնների տոմսի արժեքը կկազմի 31.24 հազար դրամ, պլացկարտ վագոնի համար` 9.96 հազար դրամ, կուպեավոր վագոնների համար` 15.37 հազար դրամ, հարմարավետ կուպեն` 17.41 հազար դրամ: Այս տարի գնացքի տոմսեր կարելի է ձեռք բերել Երևանի, Վանաձորի, Գյումրու և Արմավիրի կայարաններում միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ, ինչը թույլ է տալիս բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը և խուսափել հերթերից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |