Կաթողիկոսը Ջավախքում հանդիպել է քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ծնողների հետ15 հունիսի 2011 - 16:03 AMT PanARMENIAN.Net - 2011թ. հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ջավախք կատարվող իր հովվապետական այցի շրջանակներում Ախալքալաք քաղաքում հանդիպել է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ծնողների հետ: Վեհափառը հայտնել է նրանց, որ տեղյակ է խնդրին և արդեն իսկ բարձրացրել է ջավախքահայ գործչին ազատ արձակելու հարցը վրաց պատրիարք Իլիա Երկրորդի առջև: 2011թ. հուլիսի 17-ին լրանում է Վահագն Չախալյանի բանտարկության երրորդ տարին: Ջավախքահայ գործիչը, խայտառակ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում, վրաց իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա: Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցի նախօրյակին 1200-ից ավել ջավախքահայ հանրագրի միջոցով դիմել էր Վեհափառին՝ Վահագն Չախալյանի խնդիրը վրաց հոգևոր և աշխարհիկ իշխանությունների առջև բարձրացնելու խնդրանքով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |