Արդշինինվեստբանկը նոր սակագներ է առաջարկում «Զոլոտայա կորոնա» համակարգով

Արդշինինվեստբանկը նոր սակագներ է առաջարկում «Զոլոտայա կորոնա» համակարգով

PanARMENIAN.Net - 2011թ. հունիսի 20-ից «Զոլոտայա կորոնա» միջազգային դրամական փոխանցումների համակարգը Ռուսաստանից Հայաստան ուղարկվող փոխանցումներն իրականացնելու է նոր` իջեցված սակագնով` սկսած 0,5%-ից, նախկին 1,5%-ի փոխարեն:

Արդշինինվեստբանկը հանդիսանում է «Զոլոտայա կորոնայի» ամենախոշոր հայկական գործընկեր բանկը և հնարավորություն է տալիս իր բոլոր մասնաճյուղերում ստանալ դրամական փոխանցումներ ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: Արդշինինվեստբանկի մասնաճյուղերում «Զոլոտայա կորոնա» համակարգով ուղարկված գումարի ստացման դեպքում ստացողից միջնորդավճար չի գանձվում, վճարում է միայն ուղարկողը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Արդշինինվեստբանկը հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ոլորտում, ներկայումս փոխանցումներ է իրականացնում MoneyGram, Contact, Migom, Быстрая Почта, IntelExpress, RIA, Coinstar, Blizko միջազգային համակարգերով, և այս ոլորտում համագործակցում է ռուսական Ֆորա բանկի և Սբերբանկի հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---