Հայաստանի և Վրաստանի մինչև 16 տարեկանների հավաքականների հանդիպումն ավարտվեց ոչ ոքի

Հայաստանի և Վրաստանի մինչև 16 տարեկանների հավաքականների հանդիպումն ավարտվեց  ոչ ոքի

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Հանքավանի մարզաբազայում կայացավ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի մինչև 16 տարեկանների հավաքականների միջև նախատեսված երկու ընկերական հանդիպումներից առաջինը: Երկրորդ տարին անընդմեջ երկու երկրների հավաքականները ուսումնամարզական հավաք են անցկացնում Հանքավանում և այդ ընթացքում անցկացնում ընկերական հանդիպումներ: 2010թ-ին Հայաստանի հյուրն էր Վրաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին, որի հետ հանդիպումներում գրանցվել էր միևնույն 0:0 հաշիվը: Այս անգամ էլ թիմերը չկարողացան բացել հաշիվը, չնայած որ և դաշտի տերերը և հյուրերը հաղթանակ տանելու բազմաթիվ հնարավորություններ ունեին: Հանդիպմանը ներկա էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և մարզիչ Արթուր Մկրտչյանը, Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանու գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը:

Հունիսի 17-ին ժամը 12:00 Հայաստանի և Վրաստանի մինչև 16 տարեկանների հավաքականները կանցկացնեն երկրորդ ընկերական հանդիպումը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---