Ավարտվեց Գարեգին Բ-ի այցը Վրաստան

Ավարտվեց Գարեգին Բ-ի այցը Վրաստան

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին` հովապետական այցի վերջին օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ջավախքի մի շարք հայաբնակ շրջաններ:

Առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սամցխե-Ջավախքի Ընդհանուր առաջնորդական փոխանորդության առաջնորդարան, ուր նրան ողջունեց փոխառաջնորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը` ներկայացնելով փոխառաջնորդության կողմից իրականացվող ծառայությունը:

Այնուհետև պատվիրակությունն ուղևորվեց Նինոծմինդա: Քաղաքի մատույցներում Հայ և Վրաց Եկեղեցիների հովվապետերին ողջունեցին տեղի ղեկավարությունը գլխավորությամբ Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Վլադիմիր Ստամբոլցյանի և Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահ Սամսոն Փնջոյանի, հոգևոր դասը և համայնքային գործիչներ, ապա քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ հանդիպում ժողովրդի հետ, ներկաներին իրենց պատգամը հղեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Վրաց Պատրիարքը: Այցի առիթով կազմակերպվել էր նաև ժողովրդական տոնախմբություն:

«Ուրախ ենք մեծապես, որ Սամցխե-Ջավախքում եկեղեցասեր ու ազգասեր հայորդիներդ հաստատուն ու անխաթար եք պահում հավատավոր կյանքը` խարսխված ազգային մեր նվիրական արժեքներին, մեր լույս հավատքին, մեր Սուրբ Եկեղեցուն: Տեղյակ ենք, որ ձեր ազնիվ աշխատանքով, ջանքեր եք բերում Վրաստանի առաջընթացին, նպաստում երկրում բարօրության ու վերազարթոնքի համար իրականացվող ծրագրերին ու գործըթացներին: Սիրելիներ, գիտենք նաև, թե ինչպիսի տոկունությամբ եք դիմագրավում տարբեր մարտահրավերներ ու դժվարություններ, որոնց մեջ, սակայն, վառ եք պահում հույսն ու լավատեսությունը, առավել շեն ու բարօր կյանք կերտելու վճռականությունը», - ասաց Վեհափառ Հայրապետը` ընդգծելով, որ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը, ինչպես ամենուր, Վրաստանում ևս, վկայեց, որ հայությունը, իր հոգում միշտ պայծառ է պահում հավատքի աստվածապարգև լույսը:

Ժողովրդի հետ հանդիպումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքն եղան Խոջաբեկի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում, որտեղ կատարվեց աղոթք:

Այնուհետև Հայրապետական շքախումբն ուղևորվեց դեպի Վահան Տերյանի ծննդավայր Գանձա գյուղը: Գանձա գյուղում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ այցելեց Սուրբ Կարապետ հայկական եկեղեցի` իր օրհնությունը բերելով եկեղեցու կամարների ներքո խմբված ժողովրդին, ապա եղավ Վահան Տերյանի տուն-թանգարանում, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունեց թանգարանի տնօրեն Վաղարշակ Թանգամյանը:

Հանդիպումից հետո վրացական Ժդանովական գյուղի սահմանակետում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Վրաց Պատրիարքը հրաժեշտ տվեցին միմյանց, ապա Ամենայն Հայոց Հայրապետն իր շքախմբով, ավարտելով միջեկեղեցական և հովվապետական այցը Վրաստան, վերադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Հունիսի 15-ին` հովապետական այցի վերջին օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ջավախքի մի շարք հայաբնակ շրջաններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---