Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների խորհրդարանականները փաստաթուղթ են ընդունել երեխաների պաշտպանության մասին

Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների խորհրդարանականները փաստաթուղթ են ընդունել երեխաների պաշտպանության մասին

PanARMENIAN.Net - Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների խորհրդարանականները, որոնք հունիսի 14-ից 16-ը մասնակցում էին երեխաների իրավունքների հարցերով Երևանում կայացած տարածաշրջանային համաժողովին, հունիսի 16-ին ընդունեցին եզրափակիչ փաստաթուղթ` պարտավորություն ստանձնելով արագացնել ջանքերը խոցելի երեխաների զարգացման և պաշտպանության հարցում:

Եզրափակիչ փաստաթղթում ներառվել են համաժողովի ժամանակ քննարկված մի շարք հարցեր, մասնավորապես երեխայի զարգացումը վաղ տարիքում, երեխաների հանդեպ բռնությունը, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության համար օրենսդրական դաշտի ապահովումը:

Պայմանավորվածության համաձայն, մասնակիցները պարտավորվում են երեխաների իրավունքները պաշտպանող խորհրդարանական մեխանիզմներ մշակել և ամրապնդել, վերացնել երեխաների հանդեպ բռնության ռիսկերը, ակտիվացնել խորհրդարանի մասնակցությունը երեխաների պաշտպանության հարցում:

Տարածաշրջանային համաժողովին, որը կազմակերպվել էր Միջխորհրդարանական միության և UNICEF-ի կողմից, մասնակցում էին ավելի քան 40 պատվիրակներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---