Չայկովսկու անվան մրցույթում Հայաստանը ներկայացնում է թավջութակահար Նարեկ Հախնազարյանը

Չայկովսկու անվան մրցույթում Հայաստանը ներկայացնում է թավջութակահար Նարեկ Հախնազարյանը

PanARMENIAN.Net - Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մասնակցում է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում անցնող Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթին: Նա ներկայացնում է Հայաստանը: Նարեկ Հախնազարյանի առաջին փուլի ելույթը կայանալու է հունիսի 17-ին, որտեղ նա հանդես է գալու Ա. Պիատտիի № 7 Կապրիզով, Յ.Ս. Բախի № 6 Սյուիտով, Պ. Չայկովսկու Pezzo capriccioso-ով և Դ. Շոստակովիչի Սոնատայով թավջութակի և դաշնամուրի համար:

Մրցույթը մեկնարկել է հունիսի 14-ին և կշարունակվի մինչև հունիսի 29-ը: Մրցանակաբաշխությունը կկայանա հունիսի 30-ին, իսկ գալա-համերգը` հուլիսի 1-ին: Այս տարվա մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մի շարք աշխարհահռչակ երաժիշտներ, ինչպիսիք են դաշնակահար Դենիս Մացուևը, կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, ալտահար Յուրի Բաշմետը, ջութակահար Մաքսիմ Վենգերովը, օպերային երգիչներ Ելենա Օբրազցովան, Աննա Նետրեբկոն, Պլասիդո Դոմինգոն և ուրիշներ:

Մրցույթին հաղթած մասնակիցը կարժանանա 20.000 եվրո մրցանակի, երկրորդ տեղի դափնեկիրը՝ 15.000 եվրոյի, երրորդ տեղի դափնեկիրը 10.000-ի, չորորդ տեղ զբաղեցրածը 5.000, իսկ հինգերորդ տեղ զբաղեցրած մասնակիցը կարժանանա 3.000 եվրո մրցանակի:

Այս տարի մրցույթին մասնակցում են 122 երաժիշտներ 29 երկրից: Ընդհանուր թվով ներկայացված է եղել 583 հայտ 50 երկրից: Մրցույթը անց է կացվում դաշնամուր, ջութակ, թավջութակ և մեներգ անվանակարգերում:

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ.-ն Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային չափանիշի երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաներում։Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է:

Չայկովսկու անվան XIV մրցույթի թավջութակահարների շարքում ոսկե մեդալակիր Նարեկ Հախնազարյանը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---