Երևանում Twinning ծրագրի շրջանակներում քննարկվել են մրցունակության ու պետական աջակցության խնդիրներ

PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) Twinning ծրագրի մասնագետների հետ համատեղ Երևանում կազմակերպել է «Մրցակցության ու պետական աջակցության մասին ՀՀ օրենսդրության կիրառման խստացումը» թեմայով կլոր սեղանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՏՄՊՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը, կլոր սեղանի քննարկման առարկա կլինեն գերիշխող դիրքի չարաշահումը և հակամրցակցային համաձայնությունները, ինչպես նաև Եվրամիության երկրների օրինակով պետական աջակցության խնդիրները: «Twinning ծրագրի հիմնական նպատակն է մրցունակ դարձնել Հայաստանի օրենսդրությունը մրցունակության ու պետական աջակցության ոլորտում, ՏՄՊՊՀ վարչարարական հնարավորությունների ավելացումը, մրցակցության ու պետական աջակցության ոլորտներում հանրության իրազեկվածության մակարդակը»,-ասել է նա: Ըստ նրա, կլոր սեղանի շրջանակներում տեղի կունենան ոչ միայն տեսական քննարկումներ, այլ նաև գործնական, և մասնավորապես կքննարկվի ՏՄՊՊՀ վարույթը «Մոկոնատ» ՍՊԸ-ի հանդեպ՝ սուրճի վաճառքի խախտումների փաստով: Փոլադյանը հայտնել է նաև, որ պետական մարմինների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ այսօրվա կլոր սեղանից բացի, նախատեսվում է նման քննարկումներ կազմակերպել նաև գործարարների, հասարակական կազմակերպությունների ու դատավորների հետ:

Եվրոպական համագործակցության քաղաքականության շրջանակներում ՏՄՊՊՀ-ն Գերմանիայի ու Լիտվայի հակամենաշնորհային մարմինների հետ համատեղ իրականացնում է Twinning նպատակային ծրագիրը: Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է փորձի փոխանակում և համագործակցություն կոնկրետ ծրագրերի շուրջ համապատասխան մարմինների և այդ երկրների կառավարությունների միջև: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի մրցակցային դաշտը: Ծրագիրը նախատեսված է 2011-13թթ. համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---