Հայաստանցիներին կոչ են անում ձեռնպահ մնալ միս գնելուց սառնարաններով չհագեցած առևտրի կետերից

Հայաստանցիներին կոչ են անում ձեռնպահ մնալ միս գնելուց սառնարաններով չհագեցած առևտրի կետերից

PanARMENIAN.Net - Հայաստանի սննդամթերթի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ միս գնելուց սառնարաններով չհագեցած առևտրի կետերից:

Ինչպես ասվում է ծառայության մամլո հաղորդագրության մեջ, օրվա ընթացքում քաղաքացիներից տեղեկություններ են ստացվել, որ ԳՈՒՄ-ի հարևանությամբ մսի տաղավարներում միսը կրկին վաճառվում է սառնարաններից զուրկ պայմաններում:

Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական վարչության պետ Հովհաննես Մկրտչյանը հունիսի 9-ին հայտարարել էր, որ ծառայությունը թույլ չի տա, որպեսզի անորակ միսը վաճառվի Հայաստանի խանութներում կամ շուկաներում: Ըստ նրա, վերոնշյալ ծառայությունն արդեն զգուշացրել է այդ մասին երկրի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին և մշտապես ստուգում է մսի վաճառքի պայմանները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---