Մշակույթի նախարարությունը չի՞ պատրաստվում պաշտոնական բողոք ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Մշակույթի նախարարությունը չի՞ պատրաստվում պաշտոնական բողոք ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին պաշտոնական բողոք չի ներկայացրել Ֆրանսիայում անցկացվող «Խաչքարերի արվեստ» ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներին կից բացատրագրերից տեղանունները հանելու դեմ: Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնեց մշակույթի նախարարության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը, նշված արձագանքը մեծ դժգոհությունների ալիք է բարձրացրել ֆրանսաբնակ հայերի և ֆրանսիական հանրության շրջանակներում, սակայն հայկական կողմը առայժմ ոչ մի դիմում չի ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Հունիսի 15-ին Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում «Միրո 1» և«Միրո 2» դահլիճներում կայացավ «Խաչքարի արվեստը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Նախաձեռնող կողմերն էին` ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ:

Ինչպես նշում են մշակույթի նախարարության ներկայացուցիչները, բանակցությունների արդյունքում, պահպանելով ցուցահանդեսի ամբողջականությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պնդմամբ հանվեցին լուսանկարների բացատրագրերում նշված տեղանունները, հաշվի առնելով, որ ցուցահանդեսի մաս էր կազմում ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված խաչքարերի տեղադրման աշխարհագրական քարտեզը: Սակայն, վերջին պահին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցուցադրությունից հանեց նաև քարտեզը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---