Nokia-ն կթողարկի իր առաջին Windows Phone 7-ով աշխատող հեռախոսներն այս տարի՝ Եվրոպայում

Nokia-ն կթողարկի իր առաջին Windows Phone 7-ով աշխատող հեռախոսներն այս տարի՝ Եվրոպայում

PanARMENIAN.Net - 2011 Mobile Telecompaper կոնֆերանսի ժամանակ, Nokia Եվրոպայի փոխնախագահ Վիկտոր Սայսը ասել է, որ առաջին Nokia WP7 հեռախոսը շուկայում կհայտնվի 2011-ին։ Նա անգամ ասել է, որ այդ պահին իր գրպանում մեկ օրինակ կա, սակայն ցույց չի տա, քանի որ մինչ արտադրական նախատիպ է։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։

Ի սկզբանե, Nokia-ն հայտնել էր, թե Windows Phone 7-ով աշխատող հեռախոսները շուկա կդուրս կգան 2012-ին։

Nokia-ն քաջ գիտակցում է շուկայում իր սմարթֆոնների գնման անկումը, միակ բանը որ նրանք կարող էին անել Symbian-ից և MeeGo-ից հրաժարվելուց հետո, դա, իհարկե, Windows Phone 7-ով հեռախոսների արտադրությունն է որպես հիմնական պլատֆորմ սմարթֆոնների համար։

Nokia-ն ծրագրել է թողարկել առաջին Windows Phone 7 հեռախոսները եվրոպական 6 երկրներում՝ Նիդերլանդներում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում։ Հետաքրքիր է, որ Nokia-ն, հիմնադրված լինելով Ֆինլանդիայում, այն չի ընդգրկել այդ երկրների շարքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---