«Կոմերսանտ». System of a Down խումբը ամենուր ցույց է տալիս իր ազգայինը20 հունիսի 2011 - 16:57 AMT PanARMENIAN.Net - «Կոմերսանտ» թերթը System of a Down խմբին համեմատում է The Beatles խմբի հետ: Ըստ թերթի լրագրող Բորիս Բարաբանովի, այս երկու խմբերը նման են իրար այնքանով, որ երկուսն էլ երբեք չեն վախեցել նորարարություններից: Այդ իսկ պատճառով Բարաբանովը պատահականություն չի համարում, որ միայն այս երկու ռոք խմբերն են Billboard-ի առաջին հորիզոնականում հայտնվել իրենց ալբոմների վաճառքի թվով: System of a Down-ը 7 տարիների ընթացքում կարողացել է վաճառել ավելի քան 20 մլն օրինակ սկավառակ: Ըստ նրա, System of a Down-ի երգերից յուրաքանչյուրը կարծես կարված լինի գունավոր կտորների պատառիկներից, արագ «մետաղական» շարքերը համադրվում են օպերային արիաների հետ, դանդաղ ռեգիի նոտաներով և ազգային երանգներով, որով խումբը ցույց է տալիս իր կապը ազգայինի հետ: Լրագրողը նաև հայ եկեղեցական երգարվեստի ազդեցությունն է նկատում խմբի մեներգիչ Սերժ Թանգյանի կատարման մեջ: Խումբը երիտասարդ հայերի համար նույն զգացումն է առաջացնում, ինչը որ առաջացրել են իրենց ծնողների մոտ Շառլ Ազնավուրն ու Շերը: Բարաբանովը խմբի վերամիավորման մեջ նույնպես ազգային երանգ է տեսնում: Ըստ նրա, Սերժ Թանգյանի նման հաջողություն ունեցող երգիչները դժվար թե ցանկանային վերամիավորվել, եթե չլիներ հայրենակիցների հետ միավորվելու փաստը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |