Համահայկական խաղերի կոմիտեի նախագահը պատմել է խաղերի նախապատրաստման ընթացքի մասին

Համահայկական  խաղերի կոմիտեի նախագահը պատմել է խաղերի  նախապատրաստման ընթացքի մասին

PanARMENIAN.Net - Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հունիսի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանների ու քաղաքապետարանների պատասխանատուների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 5-րդ համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքների հետ կապված խնդիրներ:

Ի. Զաքարյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 13-21-ը կայանալիք 5-րդ համահայկական խաղերին ներկայացված է 10-ը մարզաձև: Կոմիտեի նախագահը ՏԻՄ ներկայացուցիչներին ներկայացրել է նախորդ չորս խաղերի մասնակից քաղաքների ընդգրկվածության դինամիկան և հորդորել է 5-րդ հոբելյանական խաղերին բարձրացնել մասնակցության ցուցանիշը: Զաքարյանը շեշտել է, որ այս խաղերի գերնպատակը Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդումն ու աշխարհասփյուռ հայության համախմբումն է:

Ողջունելով հայաստանյան 48 մասնակից քաղաքների քաղաքապետերին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը շեշտել է, որ անկախ սպորտում ցուցաբերած արդյունքներից այս խաղերում խիստ կարևոր է մասնակցությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---