Հրանուշ Հակոբյանը հանդիպեց արևմտահայերենի վերապատրաստման դասընթացների ուսուցիչներին![]() 20 հունիսի 2011 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոն, որտեղ հանդիպեց «Երևանի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների արևմտահայերենի վերապատրաստաման դասընթացների» մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր նաև հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Նախարար Հ.Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ` ներկայացնելով Սփյուռքի նկատմամբ պետական քաղաքականության հիմնադրույթները, Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական սկզբունքները, ՀՀ սփյուռքի նախարարության հիմնական նպատակներն ու գործունեության ուղղությունները: Նախարարն անդրադարձավ նաև համահայկական, համազգային հիմնահարցերին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, Սփյուռքում ուծացման դեմ պայքար, Հայ եկեղեցու դերի բարձրացում և հայության համախմբում եկեղեցու շուրջ, Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացում, հզորացում և անվտանգության ապահովում: Հ.Հակոբյանը պատասխանեց ուսուցիչների հարցերին, հաղորդում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |