Հայաստանի առաջին նախագահ. Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած որոշում ավելի վատն է լինելու, քան 1998-ին

PanARMENIAN.Net - «1998 թվականին մենք մոտ էինք (ղարաբաղյան հակամարտության) լուծմանը»,- «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքերով, այն, ինչ կարելի էր անել 13 տարի առաջ, «փորձում են անել հիմա, բայց մեծ կորուստների գնով»:

«Այդ հանրաքվեի իրավական հետևանքների մասին ոչ մի խոսակցություն չկա: Ողջ զարգացումը հուշում է, որ այժմ շատ ավելի դժվար է: Այսօր ցանկացած որոշում ավելի վատն է լինելու, քան այն ժամանակ: Ցավոք»,- ասել է ՀՀ առաջին նախագահը:

Տեր-Պետրոսյանը նկատել է, որ Ռուսաստանը ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու հնարավորություն ունի, և առայժմ Ռուսաստանի կողմից ուղորդվող այդ գործընթացի հաջողության հավանականությունը պահպանվում է: «Բայց եթե այդ գործընթացը ևս արագ հաջողության չհանգեցնի, պատերազմը հնարավոր է: Ադրբեջանի համբերությունը պարզապես կսպառվի: Հայաստանը երբեք պատերազմ չի հրահրի, ով էլ լինի երկրի նախագահը: Եթե պատերազմ բռնկվի, ապա միայն Ադրբեջանի նախաձեռնությամբ: Եվ ամենավտանգավորն այն է, որ ոչ ոք չի կարող բռնել Ադրբեջանի ձեռքը»,- ասել է ՀԱԿ-ի առաջնորդը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---