Վաղը կփակվի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարը

Վաղը կփակվի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարը

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարի փակման համերգը:

Մենակատարների պետական անսամբլը (դիրիժոր Զավեն Վարդանյան) Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լարային կազմը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) կկատարեն Խաչատուր Մարտիրոսյանի «Իմպրովիզացիան և զուգանվագը»: Համերգի երկրորդ հատվածում կհնչեն Խաչատուր Մարտիրոսյանի «Ծաղկավառ ուղին», «Ծամերդ հյուսել», «Երգի այգաբաց» երգերը Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան): Նույն երգչախումբը կկատարի նաև Վարդ Մանուկյանի «Լուսեղեն երազ», Արմենուհի Կարապետյանի «Լուսնակը» խմբերգը «Հինգ խմբերգ ժողովրդական խոսքերով» շարքից և Աշոտ Ղազարյանի «Հալելուա» երգերը:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Փառատոնը անց է կացվում երկրորդ անգամ, յուրաքանչյուր գարնանն ու աշնանը, և կայանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս տարի փառատոնը բացվեց մայիսի 17-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---