Կոնստանտին Օրբելյան. հայ երիտասարդ երգիչների որակը բարձր է, երգացանկը` ցածր

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը գտնում է, որ հայ էստրադայի երիտասարդ երգիչները հսկայական պոտենցիալ ունեն, սակայն նրանց երգացանկը վատն է: «Ես զարմանում եմ, երբ տեսնում եմ մեր հայ երգիչներին միջազգային մրցույթներում ելույթ են ունենում տարօրիակ երգացանկով», լրագրողներին ասաց Օրբելյանը: Պատճառը, ըստ կոմպոզիտորի, երաժշտական աշխարհում ոչ թե մասնագետների, այլ դիլետանտների առկայությունն է:

ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928 թ-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում: 1956թ-ից սկսած նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Այդ տարիներին նա բազմաթիվ երգեր է գրել էստրադային և ջազ կատարողների համար: Նա գրել է նաև գործիքային ստեղծագործություններ: Օրբելյանի երգերով են Ռուսաստանում հայտնի մի շարք երգչուհիներ` Ալլա Պուգաչովան, Լարիսա Դոլինան, Իրինա Պոնարովսկայան սկսել են իրենց ստեղծագործական ուղին: Քչերին է հայտնի, որ Օրբելյանը գրել է նաև բալետ և սիմֆոնիա: Այժմ նա բնակվում է ԱՄՆ-ում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---