Ստեղծվեց TEMPUS-ի ծրագրի խորհրդատվական մարմինը

PanARMENIAN.Net - Այսօր ԵճՇՊՀ-ում կայացավ Հայաստանում իրականացվող «Բարձրագույն կրթության համակարգի զարգացումը սոցիալական գործունեության բարելավման և հումանիտար գիտությունների մրցունակության համար» ծրագրին նվիրված ժողովը, որի ընթացքում մասնակիցները ստեղծեցին խորհրդատվական մարմին:

Ժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին նաև TEMPUS-ի ծրագրի նպատակը, խնդիրները և սպասվող արդյունքները, ինչպես նաև խորհրդատվական մարմնի ստեղծման նպատակը և գործունեության խնդիրները:

Ծրագրով նախատեսվում է կապերը մեծացնելու համար կատարել ուսումնական այցեր, սեմինարներ արտերկրներում, ուսումնասիրել համալսարանների փորձը, կատարել ներքին ստանդարտների ստեղծում, ծրագրի կայքի ստեղծում, հետազոտական աշխատանքներ, այսինքն, ուսումնասիրել արվեստի շուկան, ինչպես նաև կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաները մշակույթի կառավարման ոլորտում:

Եռամյա այս ծրագիրը մեկնարկել էր 2010-ի հունվարին: Ծրագրում մասնակցում են Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Իտալիայի, Պորտուգալիայի համալսարաններ, ուսումնական հաստատություններ և նախարարություններ:

Ծրագրի հիմնական նպատակն է մշակել մատչելի և հաջողված մեթոդաբանական առաջարկությունների համակարգ՝ նպատակ ունենալով բարձրացնել հումանիտար գիտությունների մրցունակությունը:

Ծրագրի ավարտից հետո նախատեսվում է ակադեմիական և մասնագիտական գործընկերների միջոցով տարածել ձեռք բերված փորձը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---