«Բարգավաճ Հայաստանը» դրական է վերաբերվում «իշխանություն-ընդդիմություն» երկխոսությանը

«Բարգավաճ Հայաստանը» դրական է վերաբերվում «իշխանություն-ընդդիմություն» երկխոսությանը

PanARMENIAN.Net - Քաղաքական երկխոսությունը Հայաստանում դեռևս չի ձևավորվել և նույնիսկ չի մեկնարկել, գտնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը: Ըստ Բոստանջյանի, գլխավոր հարցը քաղաքական երկխոսության բովանդակությունն է: Ընդ որում, նա հավելել է. «Ես ինքս շատ հարցեր ունեմ երկխոսության բովանդակության վերաբերյալ»:

Բոստանջյանը նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հայտարարության մեջ հստակ սահմանել է, թե որ հարցերի շուրջ պետք է ընթանա իշխանությունների և ՀԱԿ երկխոսությունը: Ըստ պատգամավորի, դրանք երկրի առջև ծառացած առաջնահերթ, մասնավորապես, սոցիալ-տնտեսական բնույթի հարցերն են: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանի» վերաբերմունքին իշխանությունների ու ՀԱԿ-ի երկխոսությանը, ապա, ըստ Բոստանջյանի, կուսակցությունը դրական է վերաբերվում այդ գործընթացին: «Ցանկացած դեպքում երկխոսությունը առճակատումից նախընտրելի է»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ թեև երկխոսությունն որպես այդպիսին դեռ չի սկսվել և այդ գործընթացին մասնակցում են միայն Հայ ազգային կոնգրեսն ու ՀՀԿ-ն, սակայն կարող են միանալ նաև այլ ընդդիմադիր ու կոալիցիոն կուսակցություններ:

Երկխոսության վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարության մեջ նշվում է, որ իշխանություններն են երկխոսության նախաձեռնողները: «Եթե ՀԱԿ-ին մեր ժողովրդի հոգսերի և մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շարքում սոսկ ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է անձամբ ընդունել ներկայացուցիչների այդ քաղաքական կառույցի ղեկավար կազմից և լսել նրանց: Եթե, այնուամենայնիվ, առաջ կքաշվեն նաև առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն մեր տնտեսության վերելքին և երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը, ապա վարչապետն անձամբ է պատրաստ ընդունել և քննարկել դրանք: Հանրապետության նախագահի միջամտությունը պահանջող հարցերի առկայության դեպքում նախագահի աշխատակազմի ղեկավարը կարող է ընդունել և քննարկել»,-ասվում է ՀՀ նախագահի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---