Մասնագիտական կողմնակալության դասերը, որ ստացավ Գորենշտեյնը

PanARMENIAN.Net - Վերջին օրերի հայկական և ռուսական ԶԼՄ-ների հիմնական թեմաներից մեկը Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթին Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարկ Գորենշտեյնի Հայաստանի ներկայացուցիչ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հասցեին հնչեցրած արտահայտություններն են: Փորձերից մեկի ժամանակ Գորենշտեյնը ասել է. «Թող ձեզ բոլորովին չմտահոգի, թե ինչ է նվագում մեզ մատուցված այս տաղանդը, նվիրաբերված մեզ այս աուլը: Դուք պետք է նվագեք ինձ հետ»: Այստեղ խոսքը զուտ վիրավորելու մեջ չէ: Վիրավորելու բազմաթիվ ձևեր կան, եթե խմբավարը ցանկանար պարզապես «կպնել» և ոչ թե անվաներ «աուլ»:

Մարդիկ անկախ ամեն ինչից պետք է անտարբեր չլինեն նման երևույթների նկատմամբ, որովհետև այդպես կարելի է կոտրել երիտասարդ տաղանդներին և հենց դրա համար էլ Գորենշտեյնը թույլ է տվել նման արտահայտություն: Ոչ ոք իրավունք չունի նման արտահայտություններ թույլ տալ որևէ մեկի հասցեին, լինի Գորենշտեյն, թե հասարակ ծառայող: Երբեմն փառքի հասած մարդիկ գլխապտույտ են ունենում և մտածում, որ իրենց ոչ ոք չի հասնի, և իրենց իրավունք են վերապահում վիրավորել երիտասարդներին: Նարեկ Հախնազարյանը Չայկովսկու անվան մրցույթին միանգամից լեռներից չի իջել, այլ բավական երկար ճանապարհ է անցել: Նա ընդամենը 23 տարեկան է, բայց արդեն ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում(Քարնեգի հոլ, Բոսթոնի ֆիլհարմոնիա, Քոլոնիալ թատրոն), համերգներ տվել շուրջ 20 երկրներում, վարպետության դասեր ստացել Դավիթ Գերինգասի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Փոլ Կացի և այլոց մոտ: Այս ամենը հաշվի առնելով կարելի է միայն ենթադրել, որ Գորենշտեյնի ասածը ոչ թե պատահական էր, այլ Հախնազարյանին դիտավորյալ “կոտրելու” նպատակ է հետապնդել, հետևաբար նա պետք է հեռանար մրցույթից, քանի որ արդեն բացահայտ երևում էր նրա կողմնակալությունը մասնակիցների նկատմամբ: Այս պարագայում Գորենշտեյնի "հանկարծակի հիվանդությունն" ու մրցույթից հեռացվելը լիովին արդարացված քայլ է և բարեկրթության մասին հատուկ դաս:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---