Արցախյան պատերազմի ազատամարտիկները վիրավորված են պետության անուշադրությունից

Արցախյան պատերազմի ազատամարտիկները վիրավորված են պետության անուշադրությունից

PanARMENIAN.Net - Արցախյան պատերազմի ազատամարտիկները վիրավորված են երկրի ղեկավարության պատշաճ ուշադրության բացակայությունից: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը, այսօր Հայաստանում ազատամարտիկները ոչ մի արտոնություն չունեն:

«Կնոջը, որը պատերազմում կորցրել է երկու ոտքերը և փորձում է լուծել իր սոցիալական խնդիրները, ասում են, որ նա ոչ մի արտոնություն չունի: Ես դա անընդունելի եմ համարում»,- ասել է նա և հավելել, որ ազատամարտիկների մեծամասնության սոցիալական վիճակը ծանր է:

Իր հերթին ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Արաբո» ջոկատի անդամ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ անցած 19 տարում շատ ազատամարտիկներ այդպես էլ չեն ստացել իրենց մեդալները: Հովհաննիսյանը համամիտ է եղել այն հարցում, որ 60.000 դրամ թոշակից բացի ազատամարտիկները երկրում ոչ մի այլ արտոնություն չունեն:

15  Արցախյան պատերազմ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---