Սենատի կոմիտեն հավանություն է տվել ԱՄՆ մասնակցությանը Լիբիայի պատերազմին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն հավանություն է տվել բանաձևին, որը նախագահ Բարաք Օբամային թույլ է տալիս շարունակել ռազմական գործողությունը Լիբիայում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, քվեարկությունը Սենատի կոմիտեում կայացել է երեքշաբթի օրը` հունիսի 28-ին: ԱՄՆ լիբիական քարոզարշավին օժանդակեց 14 սենատոր, դեմ արտահայտվեց՝ հինգը: Կոմիտեին, որի նախագահը դեմոկրատ Ջոն Քերրին է, անդամակցում են 10 դեմոկրատներ և 9 հանրապետականներ: Քերրիի խոսքով, այժմ ամերիկացիների առջև հարց է ծառացել` «Արդյո՞ք պետք է դադարեցնել օպերացիան Լիբիայում»: Ինչպես նշել է սենատորը, դրա պատասխանը կտա բանաձևի վերջնական հաջողությունը: Բանաձևը Սենատում կքննարկվի հուլիսի 11-ին: Փաստաթուղթը նախապատրաստել են Ջոն Քերրին և նրա հանրապետական գործընկեր Ջոն ՄակՔեյնը: Նման քննարկում արդեն եղել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, որտեղ կտրականապես մերժվել է: Շատ կոնգրեսականներ մեղադրեցին Օբամային, քանի որ նա Լիբիայում պատերազմ սկսեց առանց թույլտվության, ինչպես դա պահանջում է Ռազմական լիազորությունների բաշխման մասին բանաձևը: Նախագահի պաշտպանները պնդում են, որ ԱՄՆ Լիբիայում լայնածավալ ռազմական գործողություններ չի վարում, ուստի Կոնգրեսի համաձայնությունը չի պահանջվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---