«Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը փոխվել է

PanARMENIAN.Net - «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը, հունիսի 27-ին կայացած ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը բավարարել է Վահան Մելքոնյանի այդ պաշտոնից հրաժարականի դիմումը: Ժողովի որոշմամբ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր ինժեներ Հովիկ Հախինյանը:

Նույն օրը տեղի է ունեցել նաև «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը, որն ընդունել և հաստատել է ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---