Հունիսին Հայաստանում գնաճի տարեկան ցուցանիշը կազմել է 8.5 տոկոս

PanARMENIAN.Net - 2011թ. հունիսին 2010թ. հունիսի համեմատ սպառողական գների աճ է գրանցվել 8.5%-ի չափով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, դա պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 13.6 տոկոս և ծառայությունների սակագների` 2.8 տոկոս գնաճով: Ընդ որում, ոչ պարենային ապրանքների գնաճը կազմել է 2.9 տոկոս:

2011թ. հունվար-հունիսին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.9 տոկոս, պարենային ապրանքներինը` 114.8, ոչ պարենային ապրանքներինը` 103.1 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտում` 105.0 տոկոս:

2011թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 1.4 տոկոս գնանկում, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 2.6 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում արձանագրվել է գների և սակագների 0.1 տոկոս հավելաճ:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2011թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.3-1.0 տոկոս գնանկում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արտաշատում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---