1 հուլիսի 2011 - 16:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սեպտեմբերի 1-ից Հայաստանի ավագ դպրոցներում դասերը կսկսվեն 08:30-ին, իսկ բուհերում` 09:30-ին

Նոր ուսումնական տարում Հայաստանի ավագ դպրոցներում դասերը կսկսվեն 08:30-ին, իսկ բուհերում` 09:30-ին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, նման փոփոխությունը ներմուծվել է, որպեսզի առավոտյան ժամերին տրանսպորտային ծանրաբեռնվածությունը մայրաքաղաքում և երկրի այլ քաղաքներում թեթևանա:

Աշոտյանը նշել է, որ այդպիսով նախարարությունն արձագանքել է Երևանի քաղաքապետարանի կոչին և փորձում է համատեղ ուժերով լուծել առավոտյան հասարակական տրանսպորտի ծանրաբեռնվածության խնդիրը:

Այս կապակցությամբ նախարարը հիշեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի հսկողության տակ գտնվող միջնակարգ դպրոցներում դասերը կսկսվեն 08:30-ին:

Ընդ որում, Արմեն Աշոտյանը հաղորդել է, որ ավագ դպրոցների ընդհանուր թվին կգումարվի ևս 15-ը:

ՖՈՏՈՇԱՐՔ