Վրաստանի խորհրդարանը համաձայնել է Թբիլիսիից տեղափոխվել Քութայիսի 2 հուլիսի 2011 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պատգամավորները երրորդ ընթերցմամբ ընդունել են օրինագիծ, որի համաձայն խորհրդարանի աշխատանքի վայր կդառնա Քութայիսի քաղաքը (երկրի արևմտյան մասում): Այդ որոշմանը «կողմ» է քվեարկել 103 պատգամավոր (150-ից): Մեկը «դեմ» է արտահայտվել: Խորհրդարանում տեղերի մեծամասնությունը զբաղեցնում է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որի առաջնորդը երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է (2008թ. ընտրությունների ժամանակ կուսակցությունը ստացավ 150 մանդատներից 119-ը): Ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», քվեարկությանը չեն մասնակցել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը: Խորհրդարանը ծրագրվում է Քութայիսի տեղափոխել 2012 թվականի ընտրություններից հետո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ պատգամավորները բացառապես Քութայիսիում չեն աշխատելու. այնտեղ ծրագրվում է միայն պլենարային նիստեր անցկացնել, իսկ խորհրդարանական կոմիտեները նախկինի պես կաշխատեն Թբիլիսիում: 2009 թվականին օրենսդիր մարմինը մայրաքաղաքից տեղափոխելու առաջարկով հանես եկավ պատգամավոր Ակակի Բոբոխիձեն: Բացատրելով նախաձեռնությունը` Բոբոխիձեն հայտնեց, որ այն կնպաստի քաղաքի և, առհասարակ, Վրաստանի արևմտյան հատվածի զարգացմանը: Նախաձեռնությունն օժանդակեց իշխող կուսակցությունը և անձամբ Միխայիլ Սահակաշվիլին: Ընդդիմությունը հանդես եկավ նախաձեռնության դեմ` մատնանշելով, որ որոշումը մեծ ծախսերի կհանգեցնի` կապված խորհրդարանի նոր շենքի շինարարության, ինչպես նաև Թբիլիսիից Քութայիսի պատգամավորների պարբերական ուղևորությունների հետ: Խորհրդարանի ֆինանսա-բյուջետային կոմիտեի ղեկավար Զուրաբ Մելիքիշվիլիի խոսքով, օրենսդիր մարմնի տեղափոխման համար կպահանջվի 57 միլիոն լարի (մոտ 34 միլիոն դոլար): Ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բագատուրիան ավելի մեծ գումար հնչեցրեց: Նրա հաշվարկներով, խորհրդարանի տեղափոխման համար կպահանջվի մոտ 100 միիլիոն լարի (մոտ 60 միլիոն դոլար), գրում է Lenta.ru-ն:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |