Սամվել Սևադա. «Մոնոտոն լուսանկարիչը կարող է ձանձրալի լինել» 2 հուլիսի 2011 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Օրերս «Մոսկվայի տանը» բացվել է գեղանկարիչ Սամվել Սևադայի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 120 լուսանկար, որոնք հեղինակվել են 7-8 տարիների ընթացքում: Սամվել Սևադան ունի բնություն պատկերող բաթմաթիվ լուսանկարներ, սակայն այս անգամ չի ցանկացել դրանք ընդգրկել ցուցահանդեսում. «Բնությունն ինքնին կատարյալ է: «Անկատարը մենք ենք, և մեր մեջ պետք է գտնենք հետաքրքիրը», PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Սևադան: Այն հարցին, թե ինչպես է նա ընտրում իր կերպարներին, հեղինակը պատասխանեց, որ միանգամից է զգում §գտածոն¦, քանի որ նա մասնագիտությամբ գեղանկարիչ է և զգում է, որ մարդու մեջ ասելիք կա: Լուսանկարները բաժանված են մի քանի ժանրի` դիմանկաների, քաղաքային տեսարանների, նատյուրմորտների և թեմատիկ կոմպոզիցիաների: Աշխատանքներն արվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Ռուսաստանում և Արևմտյան Հայաստանում: Սևադայի աշխատանքներում պատկերված են բազմաթիվ հայտնի մարդիկ` Խորեն Աբրահամյանը, Վլադիմիր Մսրյանը, Հրանտ Մաթևոսյանը, ժամանակակից հայ դերասաններ և երգիչներ: Կան նաև հզոր անհատականությամբ և խարակտերով առանձնացող կերպարներ հասարակ մարդկանց խավից: Նրանք նայում են տեսախցիկին, կամ չեն նկատում այն, ժպտում են, տխրում, հուզվում և բոլոր դեպքերում էլ ընդգծված է նրանց ներաշխարհն ու խոհափիլիսոփայությունը ցուցադրելու հմտությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |