Ալեքսանդր Իսկանդարյան. Հիմա անհնար է Ղարաբաղը տեղափոխել բանակցությունների սեղանի շուրջ

Ալեքսանդր Իսկանդարյան. Հիմա անհնար է Ղարաբաղը տեղափոխել բանակցությունների սեղանի շուրջ

PanARMENIAN.Net - Հիմա օբյեկտիվորեն անհնար է Լեռնային Ղարաբաղը տեղափոխել բանակցությունների սեղան Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Հիմա անհնար է Ղարաբաղը տեղափոխել բանակցությունների սեղան»,- ասել է նա: Նրա խոսքերով, դա կնշանակեր, որ Ադրբեջանը պատրաստ է իրական փոխզիջումների և զիջումների շուրջ համաձայնության, որին նա պատրաստ չէ: «Ադրբեջանն օգտագործում է բանակցությունները ոչ թե որպես լուծում գտնելու փորձ, այլ որպես ճնշման միջոց: իսկ բանակցությունները որպես ճնշման միջոց օգտագործելու համար Ղարաբաղը նրանց բանակցությունների սեղանի շուրջ պետք չէ»,- հեգնանքով նշել է Իսկանդարյանը:

Միաժամանակ նա հավելել է, որ համանախագահները հասկանում են բանակցային գործընթացում ԼՂ մասնակցության անհրաժեշտությունը: «Պարզ է, որ Ղարաբաղը չի կարող լինել այս գործընթացի ձևական կողմն Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Այն, որ առանց Ղարաբաղի կամքի անհնար է լուծել այդ հակամարտությունը, նույնպես պարզ է»,- նշել է նա և հավելել, որ հիմա Ղարաբաղը թաքուն մասնակցում է բանակցային գործընթացին Հայաստանի դիրքորոշման վրա ազդելու միջոցով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---