ՀԱԿ հիմա փորձում է նոր ընտրազանգված որսալ, կարծում է Գալուստ Սահակյանը

ՀԱԿ հիմա փորձում է նոր ընտրազանգված որսալ, կարծում է Գալուստ Սահակյանը

PanARMENIAN.Net - «ՀԱԿ-ը նոր ընտրազանգված որսալու մոլուցքով է տարված»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, այդ նպատակի համար ՀԱԿ-ը փորձում է օգտագործել բոլոր նպատակները և թեմաները, այդ թվում` ղարաբաղյան հիմնախնդիրը, ապացուցել ժողովրդին, որ իրենք ամենալավ ընդդիմությունն են: Միաժամանակ նա նշել է, որ հիմա ՀԱԿ-ը լքում են ոչ միայն շարքային անդամները, այլ նույնիսկ ղեկավար օղակի ներկայացուցիչները:

Ինչ վերաբերում է իշխանությունների և ՀԱԿ քաղաքական երկխոսությանը, ապա, Սահակյանի խոսքով, նրանք պատրաստ են երկխոսություն վարել ՀԱԿ առաջարկած ցանկացած սցենարի շուրջ: Միաժամանակ նա նշել է, որ թույլ չեն տա, որպեսզի ՀԱԿ բացառիկ լինի և վերածի երկխոսության գործընթացը բանախոսության: «Նրանք կարող են անցնել բանախոսության, մենք երկխոսություն ենք վարելու»,- նշել է նա:

Հունիսի 30-ին տեղի ունեցած ՀԱԿ նիստում նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը ոչինչ չի կորցնի երկխոսության ձախողումից, այլ հակառակը` միգուցե նույնիսկ կշահի:

Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ կկորցնեն միայն իշխանությունները և ողջ հասարակությունը: ՀԱԿ-ի առաջնորդի խոսքով, երկխոսությունը պետք է ընթանա միայն գլխավոր հարցերի շուրջ, առաջին հերթին` արտահերթ ընտրությունների անցկացման և երկրում օրինական իշխանության հաստատման: Նա հայտնել է, որ եթե իշխանությունները պահանջները չկատարեն նաև այս անգամ, առաջիկայում ՀԱԿ-ը գործող նախագահի և կառավարության անհապաղ հրաժարականի պահանջ կներկայացնի: ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 1-ին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---