Կիպրոսի արքեպիսկոպոսն ահազանգում է. Թուրքերն ուզում են երկրի երեսից ջնջել քրիստոնեության հետքերը կղզում

Կիպրոսի արքեպիսկոպոսն ահազանգում է. Թուրքերն ուզում են երկրի երեսից ջնջել քրիստոնեության հետքերը կղզում

PanARMENIAN.Net - Նոր Հուստինիանայի և ողջ Կիպրոսի արքեպիսկոպոս Քրիզոստոմը ընդլայնման և քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ վերջերս կայացած հանդիպմանը հաղորդել է Կիպրոս կղզում քրիստոնեության ներկայության ցանկացած հետք ոչնչացնելու վերաբերյալ թուրքերի ծրագրերի մասին:

«Թուրքական զորքերի կողմից գրավված մեր հայրենիքում քրիստոնեության ներկայության ցանկացած հետք թուրքերը ցանկանում են ջնջել երկրի երեսից, և հուշարձանների մեծամասնությունն արդեն ոչնչացման վտանգի տակ է»,- հայտնել է արքեպիսկոպոս Քրիզոստոմը:

Արքեպիսկոպոսը նաև հայտնել է եվրահանձնակատարին, որ Կիպրոսը երբեք կիպրոսյան թուրքերի հետ խնդիրներ չի ունեցել և չունի: Ավելի շուտ խնդիր կա ինքնին Անկարայի հետ, նշել է Կիպրոսյան եկեղեցու առաջնորդը: Արքեպիսկոպոսի կարծիքով, Կիպրոսում Թուրքիայից գաղթածների և թուրքական զորախմբի ներկայությունը հաստատում է մարդու իրավունքների և կրոնական ազատությունների ոտնահարումը:

Ֆյուլեն իր կողմից վստահեցրել է զրուցակցին, որ իրադրության առթիվ նրա մտահոգության մասին կտեղեկացնի թուրքական կողմին, հաղորդում է Բլագովեստ-ինֆոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---