Արդշինինվեստբանկի հաճախորդները կարող են վայելել ամառային հանգիստը և միաժամանակ ստանալ բարձր եկամուտ

Արդշինինվեստբանկի հաճախորդները կարող են վայելել ամառային հանգիստը և միաժամանակ ստանալ բարձր եկամուտ

PanARMENIAN.Net - Արդշինինվեստբանկն ամառային արձակուրդների կապակցությամբ հուլիսի 1-ից սեպտեմբերի 1-ն առաջարկում է նոր ավանդ «Արձակուրդային»:

Ավանդն ընդունվում է ԱՄՆ դոլարով, բարձր` տարեկան մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, իսկ տոկոսագումարները ըստ հաճախորդի ցանկության, բանկի կողմից կվճարվեն ինչպես ամենամսյա պարբերականությամբ, այնպես էլ ժամկետի վերջում:

Ցանկության դեպքում «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուին անվճար կտրամադրվի 30-օրյա տուրիստական ապահովագրություն և MasterCard Standart միջազգային վճարային քարտ` ներդրված գումարի մինչև 90 տոկոս վարկային գծի հնարավորությամբ, որի միջոցով հնարավոր կլինի արձակուրդի ընթացքում լիարժեք տնօրինել ներդրված գումարները:

Արդշինինվեստբանկի վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանի խոսքերով. «Ներդնելով այս ավանդատեսակը, մենք հնարավորություն ենք տալիս բանկի ավանդատուներին մեկնելով ամառային հանգստի իրենց զգալ անհոգ և ապահով` միջազգային MasterCard Standart քարտի վրա ունենալով ներդրված գումարը, որը միաժամանակ իրենց բերում է բարձր տոկոսադրույքներով եկամուտ: Կարծում եմ Արդշինինվեստբանկի այս առաջարկը ըստ արժանվույն կգնահատվի արտերկիր ճանապարհորդել սիրողների կողմից», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---