Forbes-ի համաձայն Հայաստանի տնտեսությունն աշխարհի ամենավատ տնտեսությունների շարքում 2-րդն է

Forbes-ի համաձայն Հայաստանի տնտեսությունն աշխարհի ամենավատ տնտեսությունների շարքում 2-րդն է

PanARMENIAN.Net - 2011-ի կեսին աշխարհի ամենավատ տնտեսություն ունի Մադագասկարը: Նման եզրակացության է հանգել Forbes ամսագիրը` վերլուծելով վերջին տարիներին աշխարհի երկրների մեծամասնության մակրոտնտեսական ցուցանիշները:

Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Հայաստանը, երրորդ տեղը` Գվինեան, իսկ աշխարհի տնտեսությունների վատագույն հնգյակը եզրափակում են Ուկրաինան և Ջամայկան:

Հայաստանի մասին Forbes վարկանիշում ասվում է, որ այդ երկիրը ոչ մի կերպ չի կարողանում վերականգնվել ճգնաժամից. 2009-ին Հայաստանի ՀՆԱ անկում է ապրել միանգամից 15 տոկոսով: Միաժամանակ երկրում շարունակում է տիրել բարձր գնաճ (շուրջ 7 տոկոս), իսկ մեկ անձի համար ՀՆԱ կազմում է երեք հազար դոլարից պակաս:

Ինչ վերաբերվում է Ուկրաինային, ապա նրա մասին վարկանիշում ասվում է, որ նրա ՀՆԱ մեկ հոգու համար գտնվում է այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Սերբիան և Բուլղարիան: Գնաճն Ուկրաինայում կազմում է շուրջ 10 տոկոս: Վարկանիշի առաջատարի` Մադագասկարի մասին ասվում է, որ մեկ անձին բաժին ընկնկող ՀՆԱ կազմում է 387 դոլար, իսկ գնաճը` 8.5 տոկոս:

Forbes-ը վարկանիշերը ձևավորել է երեք տարում ՀՆԱ աճի և գնաճի վիճակագրության, մեկ անձին բաժին ընկող ՀՆԱ և երկրների առևտրային հավասարակշռության հիման վրա: Հատկանշական է, որ նույն վարկանիշի արդյունքները մեկ տարի առաջ խիստ տարբերվում էին նորից. առաջին տեղում Զիմբաբվեն էր, երկրորդ տեղում` Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունը, երրորդ` Գվինեան: Մադագասկարը 10-րդ տեղում էր, իսկ Հայաստանը և Ուկրաինան ցուցակում չկային, գրում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---