«ԱրմենՏել»-ն մատչելի է դարձնում շարժական ինտերնետի՝ «GPRS փաթեթ» ծառայության սակագինը

«ԱրմենՏել»-ն մատչելի է դարձնում շարժական ինտերնետի՝ «GPRS փաթեթ» ծառայության սակագինը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար «GPRS փաթեթ» ծառայության գործարկման մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին օպտիմալացնել շարժական ինտերնետի ծախսերը` ձեռք բերելով 25, 50, 100 կամ 200 ՄԲ փաթեթներ:

Միացնելով “GPRS փաթեթ 25” ծառայությունը հաճախորդը ստանում է 25 ՄԲ` 600 դրամով, “GPRS փաթեթ 50”-ի դեպքում 50 ՄԲ` 1000 դրամով, “GPRS փաթեթ 100” դեպքում 100 ՄԲ` 1800 դրամով, իսկ “GPRS փաթեթ 200” դեպքում 200 ՄԲ` 3000 դրամով:

«Նոր «GPRS փաթեթ» ծառայությունը թույլ կտա բաժանորդին մուտք գործել ինտերնետ ամենուր, որտեղ որ կա Beeline շարժական կապ, արդյունավետորեն կառավարելով իր ծախսերը», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«GPRS փաթեթ» ծառայությունը կարելի է ակտիվացնել՝ զանգահարելով 06744N հատուկ համարին, որտեղ «N» ձեռք բերվող մեգաբայթերի ծավալն է (25,50,100 կամ 200), հավաքելով USSD *110*4N# հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին 4N տեքստով:

GPRS-փաթեթի գործողության ժամկետը 30 օր է, սկսած ակտիվացման օրվանից: GPRS-փաթեթի մեգաբայթերի կամ գործողության ժամկետի սպառման դեպքում ուղարկվող/ստացվող տվյալների արժեքը հաշվարկվում է ըստ բաժանորդի սակագնային փաթեթի:

Փաթեթի գործողության ժամկետը կարելի է երկարացնել` միացնելով լրացուցիչ փաթեթ, այս դեպքում չօգտագործված մեգաբայթերը տեղափոխվում են նոր փաթեթ:

«GPRS փաթեթ» ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Drive», «Բազային», «Գիշերային» և«Անսահմանափակ» կանխավճարային ՍՓ-ից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---