Հայաստանը հերքում է Ղարաբաղի տարածքով թմրանյութերի փոխադրման մասին հաղորդագրությունը

Հայաստանը հերքում է Ղարաբաղի տարածքով թմրանյութերի փոխադրման մասին հաղորդագրությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը պաշտոնապես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Լեռնաին Ղարաբաղը թմրանյութերի շրջանառության համար տարանցիկ տարածք է: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, այդ հաղորդագրությունները կեղծ են: «Ես չգիտեմ, թե ինչ աղբյուրներից են օգտվում այդ հայտարարությունների հեղինակները: Ես կտրականապես հերքում եմ այդ հաղորդագրությունները: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը համատեղ պայքարում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, և ես կարող եմ նշել, որ մինչ օրս Ղարաբաղի տարածքում թմրանյութերի շրջանառության ոչ մի դեպք չի գրանցվել»,- ասել է Հայաստանի Ոստիկանության պետը:

Ալիկ Սարգսյանը հաղորդել է, որ Ղարաբաղի իրավապահ մարմիններն ակտիվ ու հետևողական պայքար են մղում այդ ուղղությամբ, և ներկայումս Ղարաբաղը, ոստիկանության պետի խոսքով, այդ առումով առավել պաշտպանված է, քան Հայաստանը:

Սարգսյանի կարծիքով, այդ հարցը շահարկում են Արցախի Հանրապետության չճանաչված լինելու պատճառով: «Մեր որոշ հարևան պետություններ շահագրգռված են, որպեսզի Ղարաբաղին թուք ու մուր անելով` աղմկահարույց ու մութ պատմությունների մեջ ներքաշեն»,- ասել է ոստիկանության պետը:

Ռուսաստանի թմրանյութերի շրջանառության վերահսկման Դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովն այս առիթով հայտնել է, որ հակամարտության գոտիներում թմրանյութերի շրջանառությունը նույնպես չի կարելի բացառել, սակայն այդպես էլ չի ասել, թե արդյոք Ղարաբաղի տարածքում գրանցվել են թմրանյութերի շրջանառության դեպքեր:

5  06.07.11 - ՀԱՊԿ անդամ պետությունների` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի նիստ Երևանում
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---