ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը կկայանա օգոստոս 2-ին, ոչ թե 1-ին

ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը կկայանա օգոստոս 2-ին, ոչ թե 1-ին

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հաջորդ հանրահավաքը կկայանա ոչ թե օգոստոսի 1-ին, ինչպես հայտարարվել էր հունիսի 30-ի հանրահավաքի ժամանակ, այլ օգոստոսի 2-ին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀԱԿ-ի մամլո քարտուղար Արման Մուսինյանը, նման որոշում է ընդունել ՀԱԿ-ի քաղխորհուրդը: Նրա խոսքով, այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ հուլիսի 31-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է հինգ Մեծ տոներից մեկը` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը, որը ժողովրդի մեջ հայտնի է Վարդավառ անունով, իսկ յուրաքանչյուր Մեծ տոնին հաջորդում է մեռելոց հիշատակի օր: Մուսինյանը նշել է նաև, որ այժմ ՀԱԿ-ի կառույցները զբաղված են հաջորդ հանրահավաքի ակտիվ նախապատրաստմամբ և դրա նոր ամսաթվի մասին բնակչությանը տեղեկացնելով:

ՀԱԿ-ի մամլո քարտուղար Արման Մուսինյանը պարզաբանել է, որ որոշումը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի, պարզապես օգոստոսի 1-ը մեռելոց հիշատակի օր է, և ՀԱԿ-ը նպատակահարմար չի համարել զանգվածային միջոցառում անցկացնել այդ օրը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---