ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ ընտրություններ ոչ թե հանուն իշխանության, այլ հանուն արդար ընտրությունների

PanARMENIAN.Net - ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ ընտրություններ երկրում արդար ընտրություններ անցկացնելու նպատակով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Գուրգեն Եղիազարյանը: «Մենք ցանկանում ենք արտահերթ ընտրությունների անցկացում մի բանի համար` արդար ընտրությունների, այլ ոչ թե հանուն իշխանության»,- հայտարարել է նա:

Իր հերթին ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը հիշեցրել է Եղիազարյանին, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ խախտումները և կեղծիքները սկսվել են այն ժամանակ, երբ նախագահ էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Հիշեք անցյալը և գնահատեք ներկան և ապագան»,- հայտարարել է նա: Եղիազարյանը պատասխանել է, որ նույնիսկ եթե անցյալում եղել են սխալներ, ապա նոր իշխանությունը չպետք է դրանք կրկնի, այլ պետք է ձևավորի նոր քաղաքական մշակույթ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---