Ֆանի Արդանը լինելու է «Ոսկե ծիրանի» հատուկ հյուրը

Ֆանի Արդանը լինելու է «Ոսկե ծիրանի» հատուկ հյուրը

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի հռչակավոր դերասանուհի Ֆանի Արդանը «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ փառատոնի հյուրն է լինելու: Այդ մասին լրագրողներին հայտնեց փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը: Բացի դրանից, փառատոնի շրջանակներում ցուցադրվելու են նրա հեղինակած երկու «Մոխիր և արյուն» (2009) և «Բացակա երազանքեր» (2010) ֆիլմերը: Փարաջանովի անվան մրցանակի են արժանանալու հունգարացի ռեժիսոր Բելա Տարրը, դերասանուհի Ֆանի Արդանը և ռեժիսոր Ռոման Բալայանը: «Վարպետ» մրցանակին կարժանանան ռեժիսորներ Ալեքսեյ Ուչիտելը, Վոյչեխ Մարչևսկին և Նուրի Բիլգե Ջեյլանը:

Ֆանի Արդանը ծնվել է 1949թ-ին , Ֆրանսիայում: 1976-ից ի վեր նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում: Հեծելազորի սպայի` զինվորական կցորդի դուստր է, հասակ է առել Մոնակոյում, որտեղ հոր դիրքը թույլ էր տալիս մոտ հարաբերությունների մեջ լինել արքայական ընտանիքի հետ: Իշխանուհի Գրեյսին կատարած հաճախակի այցելություններով դրոշմված դաստիարակությունից հետո տեղափոխվել է Էքս-ան-Պրովանս` քաղաքագիտություն ուսանելու: Բայց հետզհետե տարվել է դերասանությամբ և դրամատիկական դասեր առնելուց հետո` 1974-ին առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմ բարձրացել Կոռնեյլի «Պոլիեկտես՚» բեմադրության մեջ: Առաջին ճանաչումը Արդանին բերել է «Հարևանուհիները» հեռուստադրաման: Քիչ անց սկիզբ է առել նրա ծանոթությունը Ֆրանսուա Տրյուֆոյի հետ: Այդ ծանոթությունը հանգեցրեց «Հարևանուհին» և «Կիրակին շուտ գար» գործերին և սիրային կապի, որը շարունակվեց մինչև Տրյուֆոյի մահը: Ի սկզբանե նրան համբավ էր բերել թարմ գեղեցկությունը, բայց ժամանակի ընթացում դերասանական վարպետությունը Արդանին դարձրեց Ֆրանսիայի ամենասիրված դերասանուհիներից մեկը: Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը անցկացվելու է հունիսի 10-17-ը: Փառատոնը բացվելու է իրանցի ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» ֆիլմով:

Կինոփառատոնին այս տարի հայտ են ներկայացրել 81 երկրից 630 ֆիլմ, որից ընտրվել են 150 ֆիլմ 45 երկրից: Կլինեն բազմաթիվ հետահայաց ցուցադրություններ, որի ընթացքում կինոսերները կծանոթանան ռեժիսորներ Էդմոնդ Քյոսայանի, Դմիտրի Կեսայանցի, Ռոման Բալայանի, Բելա Տարի, Վոյչեխ Մարչևսկու, Բերտրան Տավերնիեի աշխատանքների հետ: Բերտրան Տավերնիեն առողջական խնդիրների պատճառով ներկա չի գտնվելու փառատոնին:

Փառատոնի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

5  08.07.11 - «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախափառատոնային վերջին ասուլիսր
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---