ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները զանգահարելիս կարող են խոսել անգամ այլմոլորակայինի ձայնով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները զանգահարելիս կարող են խոսել անգամ այլմոլորակայինի ձայնով

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են «Փոխիր ձայնդ» նոր ծառայության գործարկի մասին։

«Փոխիր ձայնդ»-ի շնորհիվ բաժանորդը կարող է զանգահարել մտերիմներին ու խոսել նրանց հետ երեխայի, սեթևեթ կամ այլմոլորակայինի ձայնով:

Ծառայությունից կարելի է օգտվել` զանգահարելով 990 համարին և հետևելով ձայնային հրահանգներին, կամ զանգահարելիս հեռախոսահամարից առաջ հավաքելով համապատասխան կոդը։

Երեխայի ձայնն ակտիվացնելու կոդն է 991, սեթևեթ ձայնի՝ 992 և այլմոլորակայինի՝ 993։

«Փոխիր ձայնդ» ծառայության միջոցով կատարված զանգի սակագինն է 99 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---