Երևանն ու Սանկտ Պետերբուրգը կփոխանակվեն հյուրանոցներով![]() 9 հուլիսի 2011 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով հուլիսի 6-ից 8-ը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում։ Հանդիպման ավարտին Սանկտ Պետերբուրգի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2011-2014թթ. համագործակցության ծրագիր: Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Երևանի քաղաքապետը հույս է հայտնել, որ այդ համաձայնագիրը խթան կհանդիսանա համագործակցության կառուցողական ծրագրերի իրականացման համար: «Այսօր մենք մեր գործընկերների հետ խոսել ենք և պայմանավորվել, որ յուրաքանչյուր կողմը առավելագույն ջանք կգործադրի, որպեսզի այդ փաստաթուղթը զուտ փաստաթուղթ չմնա: Կարծում եմ` մենք կունենանք բավականին հետաքրքիր շարունակություն»,- նշել է նա: Ընդգծելով համագործակցության զգալի ներուժը` Վալենտինա Մատվիենկոն իր հերթին վստահեցրել է, որ Երևանի հետ հարաբերությունները Պետերբուրգի համար միշտ հեռանկարային են եղել: Համագործակցության քառամյա ծրագիրը, որն ուղենշում է կոնկրետ ուղղություններ, նախատեսում է Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև իրականացնել փորձի փոխանակման և ներդրումային ծրագրեր` մշակույթի, կրթության, աղբահանության, բնապահպանության, սպորտի և մի շարք այլ բնագավառներում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև աշխատանքներ իրականացնել Սանկտ Պետերբուրգում «Երևան» առևտրի տան հիմնման, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգում «Երևան» և Երևանում «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցների կառուցման մասով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |