Հուլիսի 11-ին աշխարհը նշում է Ազգաբնակչության համաշխարհային օրը

PanARMENIAN.Net - Այսօր, հուլիսի 11-ին աշխարհը նշում է Ազգաբնակչության համաշխարհային օրը: Տոնը նշվում է 1987թ.: Բնակչության աճի բարձր տեմպերը աշխարհում 60-ական թվականներին լուրջ մտահոգության առարկա դարձան ՄԱԿ-ի համար: 1960-1999թթ. աշխարհի բնակչությունն ավելացել է գրեթե երկու անգամ՝ 1999թ. հոկտեմբերին հատելով 6 միլիարդի սահմանագիծը:

Ակնկալվում է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Երկրի ազգաբնակչության թիվը կհասնի 7 միլիարդի: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ը սկսում է «7 միլիարդ գործողություն» ծրագիրը:

Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, 2050թ. Երկրի բնակչությունը կկազմի 7,9-10,9 մլրդ մարդ, հավանաբար, 9,3 մլրդ, ինչը կախված է ընտանիքի պլանավորման ծրագրերի արդյունավետությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---