«Երկաթե դարպաս» վավերագրական ֆիլմը վեր է հանելու ազնիվ ապրել ցանկացող արվեստագետին

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացված է «Երկաթե դարպասներ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Էջմիածնում ապրող հայ գեղանկարիչ Ապրեսիկ Ալոյանի մասին: Ֆիլմի ռեժիսորն է Արմեն Խաչատրյանը: Ալոյանի նկարները գտնվում են Իտալիայի և այլ եվրոպական երկրների պատկերասրահներում, սակայն նա ապրում է հայաստանյան դժվար պայմաններում:

«Ֆիլմում ցույց է տրվում ազնիվ ապրելակերպ, ճանապարհ: Ֆիլմի կերպարը մեր երկրի կերպարն է, ով չգիտի՝ ուր է գնում: Նրան որինչ պետք չէ, նա միայն ուզում է ազնիվ ապրել», - ասաց ռեժիսորը: Նա ապրում է գործարանում, որովհետև վաճառել էր իր տունը նորը գնելու համար, և ինֆլիացիայի արդյունքում գումարը արժեզրկվել է: Նա այդ գումարով կարողացել է գնել միայն մի քանի տուփ ծխախոտ:

Նա ասում է, որ դուրս գալով, մարդ չի տեսնում: «Մեր երկրում ազնիվ աշխատանքով արվեստագետը չի կարող ապրել», ասաց Խաչատրյանը:

9  11.07.11 - Երևանում բացվեց «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը
5  10.07.11 - “Ոսկե ծիրան” փառատոնի պաշտոնական բացումն ավանդաբար սկսվեց ծիրանի օրհնությունից
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---