Իտալիան հայտնվել է այն երկրների շարքում, որոնք անհանգտացնում են Եվրագոտու առաջնորդներին

Իտալիան հայտնվել է այն երկրների շարքում, որոնք անհանգտացնում են Եվրագոտու առաջնորդներին

PanARMENIAN.Net - Եվրամիության ղեկավարները հուլիսի 11-ին խորհրդակցություն են անցկանում, որտեղ քննարկվում է եվրագոտու երկրների պարտքերի հարցը: Բրյուսելում հանդիպումը նախաձեռնվել է հանգստյան օրերին ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեի կողմից: Նրա մամլո քարտուղարը նշել է, որ այդ խորհրդակցությունը չի կարելի ճգնաժամային անվանել:

Բանակցությունների համար անմիջական առիթ են դարձել այն մտավախությունները, որ Իտալիան դժվարությունների առաջ կկանգնի պետական պարտքի սպասարկման ոլորտում, ինչպես դա տեղի է ունեցել Հունաստանի, Իռլանդիայի և Պորտուգալիայի հետ:

Ուրբաթ օրը Unicredit Spa խոշորագույն իտալական բանկի արժեթղթերը նվազել են 7.9 տոկոսով, գլխավոր բորսային ինդեքսը նվազել է 3.5 տոկոսով, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---