Թբիլիսիում կարծում են, որ վրացական ուղղափառ եկեղեցին կարող է Հայաստանում որոշակի կարգավիճակ ստանալ

Թբիլիսիում կարծում են, որ վրացական ուղղափառ եկեղեցին կարող է Հայաստանում որոշակի կարգավիճակ ստանալ

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Միխայիլ Մաչավարիանին պնդում է, որ վրացական առաքելական եկեղեցին, ցանկության դեպքում, կարող է Հայաստանում գրանցվել որպես Եկեղեցի: Ինչպես հայտարարում է Մաչավարիանին, «հայկական եկեղեցին պատրաստ է երկրում վրացական եկեղեցուն տալ նույն կարգավիճակը, ինչ ունենալու է Հայկական եկեղեցին Վրաստանում»:

«Իմ ունեցած տեղեկատվության համաձայն, երբ Գարեգին Բ-ն և նրան ուղեկցող անձինք վերադարձել են Վրաստանից, նրանք հրավիրել են մեր դեսպանատան ներկայացուցիչներին և հաստատել, որ նրանք պատրաստ են աշխատել այս հարցի շուրջ օրենքի հիման վրա և լուծել այդ խնդիրը: Վրացական եկեղեցին ցանկության դեպքում կարող է ունենալ Եկեղեցու կարգավիճակ»,- ասել է Մաչավարիանին, հաղորդում է «Պիրվելի» գործակալությունը:

Ինչ վերաբերվում է ունեցվածքի հետ կապված հարցերին, նրա խոսքով, պետությունը չի միջամտելու այդ հարցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---